«Կրոկուսի» ահաբեկչության գործով 2 մեղադրյալ կալանավորվել է

Մոսկվայի Բասմանի դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով Դալերջոն Բարոտովիչ Միրզոևին (լուսանկարում՝ ձախից) ու Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին (լուսանկարում՝ աջից) 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։

Դալերջոն Միրզոևը 32 տարեկան է, ծնունդով Տաջիկստանից է, ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն դրա ժամկետն լրացել է։ Համացանցում տարածված կադրերում մեղադրյալը գնդակահարելուց հետո դանակահարում էր տուժած մարդկանց։

Նշվում է, որ Միրզոևը ընդունել է իր մեղքը։ Վերջինս դատարանի որոշումը լսել է ապակու վրա հենված վիճակում։

Ռաչաբալիզոդա Մուրոդալին 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Դատարանում հայտարարել է, որ Ռուսաստանում գրանցում ունի, բայց չի հիշում՝ որտեղ: Երկուսն էլ դատարանի հետ շփվել են թարգմանչի միջոցով։

Նա նույնպես ընդունել է իր մեղքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել