Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա. թռիչքը հետաձգվել է

Շերեմետևոյում չվերթներից մեկի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա: Այս մասին RT-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ինքնաթիռ է ժամանել ոստիկանությունը:

«Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Բուն միջադեպը հաստատում ենք»։

Միջադեպը տեղի է ունեցել դեպի Երևան չվերթի նստեցման ժամանակ, ՌԻԱ Նովոստիի հաստատել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Կատարվում են անհրաժեշտ գործողություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել