Ձերբակալված անձ դեռևս չկա․ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանnւթյnւնների մասին

Ձերբակալված անձ դեռևս չկա։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից։

Այս մասին ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանությունների մասին:

Ավելի վաղ Իրավաբան․-net-ը գրել էր, որ  սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել:

Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել