Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, որոշումներ է ստորագրել, որոնցով վերանշանակումներ և ազատում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Այսպիսով, նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը, Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: