Պուտինը «Կրոկուսում» ահաբեկչություն կատարած հանցագործներին համեմատել է նացիստների հետ

Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ տեսաուղերձով՝ նշելով, որ մարտի 24-ը կհայտարարվի որպես համազգային սգո օր։

Նրա խոսքով՝ «Կրոկուսում» տեղի ունեցածն արյունալի և բարբարոսական ահաբեկչություն է, որին զոհ են դարձել տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ։ Ուղերձում շնորհակալություն է հայտնել շտապօգնության աշխատակիցներին, հրշեջներին և փրկարարներին, ովքեր ամեն ինչ արել են մարդկանց կյանքերը փրկելու համար և ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին։

Պուտինն ասել է, որ ահաբեկչության մեջ կասկածվողների համար «պատուհան» է պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար։

«Բոլոր չորս հանցագործները հայտնաբերվել և բերման են ենթարկվել։ Նրանք փորձել են թաքնվել և շարժվել դեպի Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, «պատուհան» են պատրաստել սահմանը հատելու համար։ Բոլոր մասնակիցները կպատժվեն՝ ովքեր էլ, որ լինեն և ով ուղղորդել է նրանց։

Մենք բացահայտելու և պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր նախապատրաստել են այս հարձակումը Ռուսաստանի վրա։ Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերն այլ երկրների հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Մեր պարտքն է միասին լինել նույն գծում։ Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել մեր միասնությունն ու կամքը»,- ասել է ՌԴ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել