«Կրոկուս Սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ից հայտնել էին, որ ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ 4 ահաբեկիչ, ովքեր մասնակցել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ծառայությունից պնդում են, որ «Կրոկուսում» տեղի ունեցածից հետո կասկածյալները ծրագրում էին հատել Ուկրաինայի սահմանը և «համապատասխան կապեր են ունեցել ուկրաինական կողմից»: ԱԴԾ-ից հավելել են, որ ձերբակալվածներին տեղափոխում են Մոսկվա․ «․․․Ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, իսկ զենքերը նախապես թաքցրել են «Կրոկուսի» պահոցներից մեկում»։