Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

«Հայաստանի և հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների կողմից Եվրախորհրդարանում առաջ քաշված այս բանաձևը, չնայած այն փաստին, որ ներկայացվել է որպես «խաղաղության խթանում» և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս է կազմում, որում բոլոր փաստերը կեղծված են»,-այս մասին հայտնել են  Ադրբեջանի ԱԳՆ-ից։

«Եվրախորհրդարանի անդամներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նման բանաձևերը, որոնք ոչ մի կապ չունեն հայտարարված արժեքների հետ, լիովին զրոյացնում են Եվրախորհրդարանի՝ որպես մարմնի դերը», – ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ ԵԽ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը։

Այն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել