Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն այժմ առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղությանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Այժմ մենք առավել քան երբևէ մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղության բանակցությունները Հայաստանի հետ, քանի որ, ըստ նրա, եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։