Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանական պատվիրակության հետ հանդիպմանը պատասխանել է ԵՄ հանձնակատար Բորելին և խոսել Հայաստանի վրա հարձակման թեմայից․ «Նախ, նրա այդ հայտարարությունները ոչ մի իրականություն չեն արտացոլում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Երկրորդ․ Ադրբեջանը այս հայտարարությունները դիտարկում է որպես քողարկված սպառնալիք իր դեմ։ Այսպիսով, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա կհանգեցնի դառը հետևանքների։ Նախ, որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Սրանք պարոն Մակրոնի ակնարկներն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է՝ հիմնված մեր երկրի դեմոնիզացիայի վրա՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ենթադրյալ հարձակման նախապատրաստման հետ։
2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի հետ վերջին սահմանային լուրջ լարվածությունից հետո մինչև այս տարվա փետրվար իրավիճակը սահմանին հանգիստ էր։ Սակայն այն բանից հետո, երբ փետրվարին հայ դիպուկահարը ծանր վիրավորեց ադրբեջանցի զինվորին, մենք ստիպված էինք ժամանակին և ճշգրիտ պատասխան տալ։ Մեր պատասխանը տևեց մի քանի րոպե, և սա բավական էր, որպեսզի Հայաստանը հասկանա, որ ադրբեջանցիներին սպանելու փորձն անպատիժ չի մնա, և, ինչպես արդեն ասացի, անցյալ տարվա սեպտեմբերից, բացառությամբ այս դեպքի, խաղաղություն է տիրում սահմանում։ Ուստի, պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։
Անցյալ տարի Բեռլին կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպմանը քննարկվել են մեր հարաբերությունների լայն օրակարգում ընդգրկված հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցության հարցեր»․ փետրվարի 28-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է, ի տարբերություն Ֆրանսիայի, որը, ինչպես ասում են, բենզին է լցնում կրակի վրա ու Հայաստանին մահաբեր զենք մատակարարում։ Միջազգային իրավական նորմերը մեր կողմն են»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ մեղադրել իրենց երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման մեջ, անհիմն և կողմնակալ է․ «Ադրբեջանն իր տարածքն ու ինքնիշխանությունն ապահովելու համար այլ երկրների քայլերից տարբերվող քայլեր չի ձեռնարկում»։
Նա նշել է նաև, որ համանախագահներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ոչ մի քայլ չեն ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար։
«Երբ մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը, այս երեք երկրները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Յուրաքանչյուրը մեզ մոլորեցնելու համար օգտագործեց տարբեր գործիքներ: Նրանք չէին ուզում, որ մենք ազատագրենք մեր հողերը։ Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրինք անջատողականությանը, նրանք նորից սխալվեցին: Նրանցից ոմանք դեռ սխալվում են։ Նկատի ունեմ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Կարծում եմ՝ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում և ընդունում է նոր իրողությունները։ Նույնը պետք է անեն ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հակառակ դեպքում իրավիճակն այնպիսին չի լինի, ինչպիսին նրանք նախատեսել էին։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, ռազմական և լայնածավալ միջազգային կապերով Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»,-նշել է նա։