3 նոր լրատվական միֆ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասին

Մամուլում վերջին օրերին հերթական ստերի չափաբաժինն է տարածվում` կապված Սահմանադրական դատարանի թեկնածու ընտրելու հետ: Քանի որ թեկնածուին ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը, մամուլի մեր որոշ գործընկերներ այդ ողջ գործընթացը դարձյալ սկսել են կապել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այս մասին իև ֆեյսբուքյան էջում գրել է  Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

«3 նոր լրատվական միֆ ԲԴԽ նախագահի մասին

Պարոն Անդրեասյանին խնդրեցի պարզաբանել հետևյալ հարցերը:

1. Ունե՞ք Ձեր նախընտրելի թեկնածուն սահմանադրական դատարանի թափուր տեղի համար:
Պատասխան. «Ոչ չունեմ ու ընդհանրապես չեմ միջամտում այդ ընտրությանը»։

2. Մամուլն ասում է, որ Ձեր թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է:
Պատասխան. «Մինչ այդ էլ նույն մամուլը ասում էր, որ Դավիթ Խաչատուրյանն իմ անձնական թշնամին է: Ե՛վ այս, և’ նախորդ ստերն ուղղակի տրամադրություն են բարձրացնում իրենց իրարամերժ ու անտրաբանական շղթայով»։

3. Դուք եք ըստ մամուլի կազմակերպել ընդհանուր ժողովը կառավարության դահլիճում անելը, որ ճնշեք դատավորներին և նրանք քվեարկեն Ձեր ուզած թեկնածուի օգտին: Այդպե՞ս է:

Պատասխան. «Մեր ունեցած դահլիճը փոքր է և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել