Քաղաքացիները կարող են առցանց ստուգել՝ առկա՞ է ցանկալի համարանիշը և որքա՞ն այն արժե

Ոստիկանությունը հնարավորություն է տալիս ստուգել ավտոմեքենայի Ձեր նախընտրած համարանիշի առկայությունը՝ առցանց:

  • Ֆիզիկական անձանց տրամադրվող համարանիշերն ունենում են 2 թիվ, 2 տառ, 3 թիվ կառուցվածքը՝ 11 xx 111,
  • Իրավաբանական անձանց տրամադրվող համարանիշերն ունենում են 3 թիվ, 2 տառ, 2 թիվ կառուցվածքը՝ 111 xx 11:

Ընտրեք «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրեք թվերն ու տառերը համապատասխան դաշտերում, նշեք «Ես ռոբոտ չեմ» դաշտը և սեղմեք «Ստուգել առկայությունը»: Դուք կարող եք տեսնել ոչ միայն այն, թե արդյո՞ք տվյալ համարանիշն առկա է, թե՝ ոչ, այլև թե որքա՞ն այն արժե:

Համարանիշի առկայությունն առցանց ստուգելու համար անցեք՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել