Երևան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն ստացավ

Իրավաբան.net-ի հավաստի աղբյուրի փոխացմամբ` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել  Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից: 

Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը հաստատեց տեղեկությունը: 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամանով` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել