Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ազատվեց աշխատանքից

Իրավաբան.net-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ազատվել է աշխատանքից: Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը հաստատեց տեղեկությունը:

Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Կարեն Շահբազյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում չէր պատասխանել լրագրողի հարցին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել