Արտակարգ միջադեպ Էրեբունի դատարանում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատարանից փախել է ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009-2010թթ. ընթացքում Երևանի Տ. Մեծ պողոտայում, երեք դրվագով ապօրինի մուտք գործելով տարբեր բնակարաններ կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություններ:
Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել