Ռուսաստանի թշնամին Արևմուտքն է, նրանք փորձում են իրենց խնդիրները լուծել Ուկրաինայի օգնությամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է РИА Новости-ն։
«Ինչն է խնդիրը։ Խնդիրն այն չէ, որ նրանք օգնում են մեր թշնամուն, նրանք են մեր թշնամին։ Նրանք Ուկրաինայի միջոցով են լուծում իրենց խնդիրները, ահա, թե որն է ամբողջ խնդիրը»,-ասել է Պուտինը հիվանդանոցում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։