Բաքուն Երևանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրի կնքման վերջին առաջարկներին, AzTV-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում դրական ազդակներ է ստացել Հայաստանից, բայց նրանք սպասում են նաև հայկական կողմից իրական գործողությունների խաղաղ գործընթացում։
Բայրամովը չի չբացառել կողմերի հնարավոր հանդիպումների անցկացումը 2024թ.-ին․ «Առաջարկությունների փաթեթը, որի վրա մեկ ամիս աշխատել ենք, ուղարկվեց Հայաստան»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցությունների անհրաժեշտության օգտին։ Միաժամանակ նա նշել է, որ հանրապետությունը չի հրաժարվում այլ կողմերի միջնորդական ջանքերից։