Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
«Հարգելի Իլհամ Ալիև,
Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում ձեր հայրենակիցների կողմից, ինչպես նաև արտերկրում: Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։
Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին»,- ասված է նամակում։