Չի կարելի հերքել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում կան որոշակի տարաձայնություններ. ՌԴ դեսպան

Չի կարելի հերքել, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում կան որոշակի տարաձայնություններ։ Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել անկեղծորեն և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում:

Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու որոշմանը:

«Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նախկինում, այն է, որ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն առավելությունները, որոնց մասին այստեղ խոսում են որոշ քաղաքական գործիչներ։ Մեզ համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն (Միջազգային քրեական դատարան) իրեն լիովին վարկաբեկել է միջազգային իրավունքին հակասող իր քաղաքականացված որոշումներով։ Բացի այդ, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին», – ասել է դեսպանը:

Կոպիրկինը հավելել է, որ «այս որոշումը չի նպաստում ռուս-հայկական փոխգործակցության ամրապնդմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել