Տեսանյութը՝ այստեղ։
Ինչպես գրում է РИА Новости-ն ՌԴ հետախուզության ծառայությանը հղումով, «լատինամերիկյան կոկաինը» նախատեսված էր ԵՄ երկրներ տեղափոխելու համար։
ԱԴԾ-ն առգրավված կոկաինի մեծածախ արժեքը գնահատել է 2,5 մլրդ ռուբլի, իսկ մանրածախ վաճառքից հնարավոր եկամուտը՝ 6,5 մլրդ։
Հետախուզական ծառայությունը նաև հայտնել է Ռուսաստանի երկու քաղաքացիների ձերբակալության և կալանավորման մասին, որոնք, ըստ ԱԴԾ-ի, պետք է թմրանյութը տեղափոխեին ԵՄ երկրներ: Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ԱԴԾ-ն՝ չհստակեցնելով, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով։
«ՌԴ քրեական օրենսդրությունը հանցագործության համար նախատեսում է պատիժ մինչև ցմահ ազատազրկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։