Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի 47-րդ նիստում։
Նա նշել է, որ ներկայումս տարածաշրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության հաստատման համար։