Եվրամիությունում հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների մարզելու ծրագրեր չկան. Պետեր Ստանո

ԵՄ-ը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ը ռազմական դաշինք չէ, դա արժեքների քաղաքական և տնտեսական հանրություն է», – «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Բացի այդ, Եվրամիությունում հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չկան»․ հստակեցրել է նա:

«Եվրամիությունում ուսումնասիրում են խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով հայկական բանակին «ոչ մահացու ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռևս չկան»․ հայտնել է Ստանոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել