ՌԴ-ում ակտիվիստները կոչ են արել իշխանություններին մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին

Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում հրաձգության ժամանակ մի քանի աշակերտի իր մարմնով փակած  ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանին  առաջարկում են բնակարան նվիրել և երեխաներին փրկելու համար մեդալ շնորհել: Ըստ SHOT-ի՝ «Ժողովրդի կանչ» շարժման հասարակական ակտիվիստները համապատասխան դիմում են հղել մարզպետ Ալեքսանդր Բոգոմազին։

Օֆելյա Մկրտչյանը կենսաբանության դաս էր վարում, երբ 14-ամյա Ալինան մտել է  դասարան և սկսել կրակել իր դասընկերների վրա։ Ուսուցչուհին, վտանգելով սեփական կյանքը, պաշտպանել է աշակերտներին՝ նրանց փակելով իր մարմնով և փրկել նրանց կյանքը։ Նրա հերոսական արարքի կապակցությամբ հասարակական ակտիվիստները խնդրում են ուսուցչուհուն տալ «Փրկելու համար» մեդալ, ինչպես նաև դիտարկել նրան պետությունից բնակարանով շնորհելու հնարավորությունը։

«Մենք կարծում ենք, որ այս հերոսական արարքը, որը կատարվել է սեփական կյանքի սպառնալիքի տակ և փրկել մյուս երեխաներին, որ կարող էին տուժել, պետք է կարևորվի և խրախուսվի», – մեջբերում է Telegram ալիքը «Ժողովրդի կանչ»-ի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Բրյանսկի թիվ 5 գիմնազիայի ութերորդ դասարանի աշակերտուհին մտել էր ուսումնական հաստատություն և կրակ բացել հորից խլած որսորդական հրացանից։ Մեկ աշակերտուհի մահացել է, ևս հինգ երեխա վիրավորվել է, բժիշկներն այժմ պայքարում են նրանց կյանքի համար։ Կրակողն ինքնասպան է եղել։ Ողբերգությունից հետո չորս քրեական գործ է հարուցվել։ Նրանցից մեկը Ալինայի հոր դեմ է՝ տղամարդուն սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել