Արցախից դպրոցականներին օգնելու համար Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար կստանա

Հայաստանը Համաշխարհային բանկից 2,9 մլն դոլար դրամաշնորհ կստանա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականներին օգնելու համար։ Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից։

2,9 միլիոն դոլար դրամաշնորհը կաջակցի տեղահանված երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը հայկական դպրոցներում, ինչպես նաև դպրոցի անձնակազմի կարողությունների զարգացմանը և ուսուցմանը` տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և հյուրընկալող համայնքների ուսանողներին տրամադրելու համապատասխան հոգեբանական աջակցություն:

Դրամաշնորհն ուղղվելու է նաև դպրոցի անձնակազմի մենթորությանը՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և հյուրընկալող համայնքների աշակերտներին անհատական հոգեկան առողջության օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:

Համաշխարհային բանկը ներկայում 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 10 ծրագիր է ֆինանսավորում Հայաստանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել