Իլհամ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի ղեկավարների մասին

«Ուզում էին գալ այստեղ, մեզ սպառնում էին, որ տանկով կգան Ադրբեջան, Բաքու։ Այսօր նրանք Ադրբեջանում սպասում են մեր դատական ​​համակարգի վերջնական որոշմանը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Արցախի թեմայով հրավիրված ֆորումներից մեկի ժամանակ։

Նա հայտարարել է նաև, թե ապացուցել է, որ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա-խմբ․) սխալվել են։

«Չնայած իրենց պետական ​​պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սխալ հաշվարկ էր։ Սա մի տեսակ մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե ռազմական միջոցների դիմես, ոչնչի չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական ուղի ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել