Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են

Ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում են Ֆանսիայի Սենատի կայքում հրապարակված՝ 2024 թվականի երկրի պաշտպանական բյուջեի նախագծից։

««Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են»,–նշված է կայքում։

Ըստ հաղորդագրության, Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել