Ստամբուլի Սարիերում Ստամբուլ «Կաֆես-15» գործողության ժամանակ բերման է ենթարկվել Ռուսաստանում գործող «Օրենքով գողեր» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկը՝ «կապույտ տեղեկագրով» հետախուզվող Շամիլ Ամիրովը։
Այս մասին սոցցանցի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ստամբուլում ձերբակալել են Ինտերպոլի կողմից «կապույտ տեղեկագրով» հետախուզվող Շամիլ Ամիրովին՝ հայտնել է թուրք նախարարը:
Նա նաև ասել է, որ ակտիվանալու է պայքարը միջազգային և ազգային կազմակերպված հանցավոր խմբերի դեմ։