Դեկտեմբերի 2-ի երեկոյան Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ն։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ կասկածյալը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Գրենելի առափնյա շրջանում, որը գտնվում է Էյֆելյան աշտարակի մոտ։
Հարձակվողը բերման է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ձերբակալությունից առաջ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»։
Նախարարը հայտնել է, որ կասկածյալը 2016 թվականին դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման՝ ահաբեկչություն ծրագրելու համար և եղել է Ֆրանսիայի անվտանգության ծառայությունների հսկողության ցուցակում:
Հայտնի է նաև, որ կասկածյալը տառապում է հոգեկան խանգարումներով։