Նոր մանրամասներ՝ Թուրքիայում ռուս մոր և աղջկա սպանությունից

Թուրքական ոստիկանությունը հաստատել է Թուրքիայում երկու ռուս մոր և աղջկա սպանությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կասկածյալը սպանված ռուս կնոջ նախկին ամուսինն է,  նախնական տվյալներով, լքել է երկիրը մանկահասակ երեխայի հետ, հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը հաստատել է Բոդրումում ռուս մոր և աղջկա սպանությունը։

Ոստիկանությունը հաստատել է ՌԴ քաղաքացիների՝ 1981 թվականին ծնված կնոջ և 2008 թվականին ծնված նրա դստեր սպանությունը և հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Բոդրում առողջարանային քաղաքի մոտ երկու կնոջ՝ մոր և դստեր մարմիններ են հայտնաբերվել՝ ենթադրաբար Ռուսաստանի քաղաքացիներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել