Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը

Ֆրանսիայի դեսպանությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Դիմումը Հայաստանը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին՝ ԼՂ-ի վրա ադրբեջանական հարձակումից և հայերի բռնի տեղահանումից հետո՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով:

Միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ցանկացողների վերադարձը ԼՂ, ինչպես նաև այնտեղից հեռանալ ցանկացողների անխոչընդոտ դուրսբերումը, մնացողների՝ անվտանգությունը: Բարձր ատյանը նաև պարտավորեցրել է Բաքվին պահպանել հայերի ինքնությունն ու մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը և դրանք հիմք ընդունել հետագայում: Ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ադրբեջանը պետք է ներկայացնի ութ շաբաթից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել