2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ի պահ հանձնեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման փաստաթուղթը։
Այս մասին ասվում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հայտարարության մեջ։
Կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա 124-րդ մասնակից պետությունը, որը միանում է Կանոնադրությանը, և 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից, որը միանում է դրան:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետադարձ ուժով ընդունում է ՄՔԴ իրավասությունը 2021 թվականի մայիսի 10-ից։ Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է լիովին և առանց հապաղելու համագործակցել դատարանի հետ։