Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Վանաձոր): 

Մասնավորապես՝ 

  • սննդի կառույցի պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել է մասնիկների թափվելու հնարավորություն, 
  • խոհանոցի պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել