Դերասան և սցենարիստ Մեթյու Փերին մահացել է 54 տարեկան հասակում: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Նա հանդիսատեսին առավել հայտնի է «Ընկերներ» սիթքոմում Չենդլեր Բինգին, ինչպես նաև՝ «Ռոն Կլարկի պատմությունը» հեռուստաֆիլմում Ռոն Կլարկին մարմնավորելու համար։
TMZ պարբերականը գրում է, որ դերասանի մարմինը գտել են Լոս Անջելեսի իր տան ջակուզիում։
Նախնական տվյալներով՝ մահը կարող էր վրա հասնել խեղդվելու հետևանքով:
Նշվում է, որ դեպքի վայրում թմրանյութեր չեն հայտանբերվել։