Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էրդողանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ:

«Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում։ Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի խնդիրների լուծման ուղղությամբ։

Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել երկկողմ կապերի ողջ շրջանակը»,- ասվում է շնորհավորական տեքստի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել