Իսրայելական բանակը հայտարարել է, որ սկսել է օգտագործել երկակի կառավարվող Steel Sting ականանետեր՝ Գազայի հատվածում ռազմական թիրախներին հարվածելու համար։
«Մարտերի վերջին օրերին Մագելանի հատուկ ջոկատի մարտիկներն առաջին անգամ օգտագործել են Steel Sting արկը՝ գրոհելով ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հրթիռային տեղամասը, որտեղից արձակումներ են իրականացվել Իսրայելի տարածքում», – ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ «Steel Sting-ը երկակի կառավարվող ականանետային ռումբ է, որը թույլ է տալիս ճշգրիտ հարվածել ահաբեկիչների թիրախներին բնակեցված տարածքներում՝ միաժամանակ նվազեցնելով անցորդներին հարվածելու վտանգը»: