Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Հեզբոլլահը հակամարտության մեջ մտնի, դա կործանարար հետեւանքներ կունենա Լիբանանի համար։
«Եթե Հեզբոլլահը որոշի պատերազմել, նա երանի կտա Երկրորդ լիբանանյան պատերազմին: Դա կլինի ամբողջ կյանքի սխալը: Մեր հասցրած վնասները կլինեն այնպիսի մասշտաբի, որ հնարավոր չէ անգամ պատկերացնել, և դա կործանարար կլինի Լիբանանի համար», – ասել է Նեթանյահուն երկրի հյուսիսում ծառայող զինվորականներին: