Իսրայելի հյուսիսային 14 բնակավայրերում տարհանում է հայտարարվել

Իսրայելի իշխանությունները հայտարարել են երկրի հյուսիսում գտնվող 14 բնակավայրերի տարհանման մասին։ Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարությանը։

«Իսրայելի պաշտպանության նախարարության արտակարգ իրավիճակների ազգային վարչությունն ու Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել են Իսրայելի հյուսիսում գտնվող ևս մի քանի բնակավայրերի համար պետության կողմից ֆինանսավորվող տարհանման ծրագրի ընդլայնման մասին… 14 բնակավայրերը, որոնք ներառվել են ծրագրում հետևյալն են` Սնիր, Դան, Բեյթ–Հիլել, Շեար–Յաշուվ, Հագոշրիմ, Լիման, Մացուվա, Հեյլոն, Գորեն, Հորնոտ–հա–Գալիլ, Էվեն Մենահեմ, Սասա, Ցիվոն և Ռամոտ Նավթալի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս բնակավայրերի տարհանման ծրագիրը հավանության է արժանացել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել