«3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին

Հայաստանի, Ադրբեջանի,  Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կհանդիպեն  «3+3» ձևաչափով, հայտնում է IRNA գործակալությունը։

 Գործակալությունն չի անդրադարձել  Վրաստանի մասնակցության մասին, սակայն, ինչպես հետևում է գործակալության նյութից՝ Վրաստանն այս անգամ նույնպես չի մասնակցի հանդիպմանը։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել է, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել