Իսրայելը կենտրոն է ստեղծել ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին սպանելու համար

Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայությունը և իսրայելական հետախուզական «Մոսադը» ստեղծել են հատուկ օպերատիվ կենտրոն՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամական շարժման զինյալների և հրամանատարների սպանության գործողություններ պլանավորելու համար, հայտնում է իսրայելական The Times of Israel հրատարակությունը։

Ինչպես նշում է The Times of Israel-ը, նոր հրամանատարական կենտրոնն արդեն սկսել է աշխատանքը։ Ակնկալվում է, որ այն կուժեղանա Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի ցամաքային գործողության մեկնարկից հետո։ Կենտրոնի աշխատանքի շրջանակներում Իսրայելի հետախուզական ծառայությունները նախատեսում են տվյալներ գտնել ՀԱՄԱՍ-ի «հարյուրավոր» ներկայացուցիչների գտնվելու վայրի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել