Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դամասկոսի օդանավակայանի աշխատակիցներից մեկը զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։
«Երկու օդանավակայանների թռիչքուղիները շարքից դուրս են եկել», – նշում է հեռուստաալիքը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։