Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները միայն ամրապնդվում են։
Հիշեցնենք, որ Լավրովը երկօրյա այցով այցելել է Փհենյան, որի ընթացքում բանակցություններ է վարել ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հուի հետ, ինչպես նաև հանդիպել է ԿԺԴՀ ղեկավար Քիմ Չեն Ինի հետ։
«Այժմ, այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանում նախագահ Պուտինի հետ մեր հանդիպումից հետո, մեր երկրների միջև իրական բարեկամությունն ավելի է ամրապնդվում: Մեր ժողովուրդը մեծ ուշադրություն է դարձնում մեր երկրների հարաբերություններին: Եվ շատ հաճելի է, որ ես հանդիպում եմ ձեզ հետ»,- ասել է Քիմ Չեն Ինը Լավրովի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է ՌԴ ԱԳՆ-ն։