ԱՄՆ-ը նպատակահարմար չի համարում Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության միջազգային հետաքննությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կարծում եմ, որ այս պահին դա տեղին չէ: Իսրայելն արդեն բավական ապացույցներ է ներկայացրել», – ասել է նա լրագրողներին ճեպազրույցում՝ ի պատասխան ողբերգության պատճառների միջազգային հետաքննության հնարավորության մասին հարցին:
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ կառավարությունն տալիս է տեղի ունեցածի սեփական «գնահատականը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին հարձակման է ենթարկվել Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է 471 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Պաղեստինցիներն ու իսրայելցիները հարձակման համար մեղադրում էին միմյանց։