ԱՄՆ հետախուզությունը հիվանդանոցի պայթյունի համար մեղադրել է «Գազայի գրոհայիններին»

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ալ-Ահլի հիվանդանոցում պայթյունը տեղի է ունեցել «Գազայի գրոհայինների» անհաջող հրթիռի արձակման հետևանքով։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում, բայց մեր նախնական գնահատականների հիման վրա, ԱՄՆ կառավարության հետախուզական համայնքի գնահատականներով, հիվանդանոցում պայթյունը Գազայում զինյալների կողմից հրթիռի անհաջող արձակման արդյունք էր», – ասել է Միլլերը:

Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները վստահ է, որ հիվանդանոցի վրա հարձակումը չի իրականացվել Իսրայելի կողմից, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը «նախնական գնահատականների մասին է՝ հիմնված առկա տեղեկատվության վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել