Իսրայելը ստացել է ԱՄՆ-ի ուղարկած զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում են Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ զրահատեխնիկան փոխանցվել է պաշտպանության բանակին՝ ռազմական գործողությունների ժամանակ վնասվածների փոխարեն:
«Մատակարարումները համապատասխանում են բանակի կարիքներին և ընդգրկում են մասնագիտացված տրանսպորտային միջոցների լայն սպեկտր, այդ թվում՝ շտապ օգնության զրահապատ մեքենաներ, մարտական զրահապատ մեքենաներ, մարտավարական բեռնատարներ և ինժեներական սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրությունում: