Եվրամիությունը նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Գազային

Եվրամիությունը նախատեսում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«ԵՄ-ն այժմ սկսում է մարդասիրական օդային կամրջի օպերացիան, որը բաղկացած է մի քանի թռիչքներից դեպի Եգիպտոս՝ Գազայի հատվածում տեղակայված մարդասիրական կազմակերպություններին կենսական անհրաժեշտության պարագաներ մատակարարելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել