78-ամյա Ռոբերտ Գրիգորյանը բռնի տեղահանվել է Ասկերանի շրջանից։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմել է, որ Ադրբեջանի հարձակման ժամանակ աշխատանք վայրում է եղել։
Երբ սկսվել է տարհանումը, նա իր տնից դուրս գալ չէր ցանկանում․ «Հա՛մ տղասա էնտեղ թաղված, հա՛մ կինս, հա՛մ մայրս։ Օզալ չըմ տուս կյամ։ Թոռնիկներս լաց են լյալ, դրա համար էլ եկալըմ»։
Նա գյուղից վերջինն է դուրս եկել։ Ընկերն ու թոռներն են համոզել, որ գա իրենց հետ։ Ասում է՝ Արցախից դուրս գալ չէր ուզում, որովհետև իր հայրենիքն այնտեղ է․ «Ինչի՞ պետքա դուրս գամ ես։ Պապերս, ապուպապերս էնտեղ են ապրել։ Ես ո՞նց կարող էի ամեն ինչ թողնել ու դուրս գալ։ Ես հետ գնալ ուզում եմ, բայց ոչ իրանց (ադրբեջանցիների-խմբ․) դրոշի տակ։ Պատմության ընթացքում Արցախը ենթարկվե՞լ ա Ադրբեջանին։ Ադրբեջանը նորա գոյություն ունեցալ։ Լենինի «պադարկանա» (Արցախը-խմբ․)»։
Ռոբերտ Գրիգորյանը հիշեցնում է․ Նախիջանում հիմա մի հայ չի ապրում․ «Նախիջևանին «ավտանոմիա» են տվել, որովհետև հայկական մասա եղել։ Բայց մի հատ հայ չկա Նախիջևանում։ Հիմա էլ Արցախնա նույն ձևի»։
Ճանապարհը բավականին դժվար է անցել, երեխաները շատ վախեցած էին․ «Երեխաների սրտները ճաքածա լյալ, ոչ թե վախեցած։ Մեկը դաժը հիվանդացալ էլա»։
Ռոբերտ Գրիգորյանը Արցախում է թողել ամեն ինչ․ «Տներն էլ եմ թողել, մեջի գույքերն էլ եմ թողել։ Մեքենաս էլ եմ թողել, որովհետև բենզին չկար։ Ինձ հետ բերել եմ սա (ցույց է տալիս իր հագուստը-խմբ․)»։
Արցախցուն համոզել են գալ իր մահացած որդու երեխաները։ Նա այլևս ոչ մի միջազգային կազմակերպության չի հավատում, գիտեին՝ 150 հազար մարդ չեն կարող 9 միլիոնի դեմ կանգնել։ Սակայն ոչ ոք ոչինչ չի արել․ «Ադրբեջանն իր նավթով, գազով սաղ Եվրոպան առալա»։
Նա նշում է, որ Հայաստանում իր հետագա կյանքը շատ դժվար է պատկերացնում․ «Որտեղ էլ ուզումա լինի, բայց առանց Արցախի շատ դժվար։ Դա ուժե կյանք չի, դժոխքա։ Ներողություն, թեկուզ Հայաստանում եմ, բայց ինձ համար դժոխքա»։
«Я не хотел уезжать из Арцаха: там похоронены моя мать, жена и сын», Роберт Григорян
78-летний Роберт Григорян был выселен из Аскеранского района. В рамках фактографического проекта «Арцах: истории переживших геноцид армян 2023 года» он рассказал, что был на работе, когда началась атака Азербайджана.
Когда началась эвакуация, он не хотел уходить из дома: «Здесь похоронен мой сын, и жена, и мать. Я не хотел уезжать, но мои внуки плакали, поэтому я и поехал».
Он покинул село последним. Друг и внуки уговорили ехать с ними. Говорит, не хотел покидать Арцах – там его родина: «Почему я должен уезжать? Мои деды и прадеды жили там. Как я мог все бросить и уехать? Я хочу вернуться, но не под их (азербайджанским – ред.) флагом. Разве когда-нибудь в истории Арцах подчинялся Азербайджану? Азербайджан появился совсем недавно. Это был подарок Ленина (имеет в виду Арцах – ред.)».
Роберт Григорян напоминает: в Нахичеване сейчас нет ни одного армянина: «Нахичевану дали автономию, потому что это был армянский регион. А сейчас в Нахичеване нет ни одного армянина. А теперь в Арцахе тоже».
Путь оказался довольно тяжелым, дети были напуганы: «Они не просто боялись – они были в ужасе, один даже заболел».
Роберт Григорян бросил в Арцахе все: «Я оставил дом, и все имущество. Машину оставил, потому что бензина не было. С собой взял только это (указывает на свою одежду – ред.)».
Арцахца уговорили бежать дети погибшего сына. Он уже не верит ни одной международной организации. Все знали, что 150 тыс. человек не могут противостоять 9 млн. Но никто ничего не сделал: «Азербайджан купил всю Европу своей нефтью и газом».
Он отметил, что с трудом представляет себе дальнейшую жизнь в Армении: «Где бы ни было – без Арцаха будет сложно. Это уже не жизнь – это ад. Извините, хоть я и в Армении, но для меня это ад».
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։