Սերյոժա Իվանյանը բռնի տեղահանվել է ու հիմա ապրում է Արտաշատի մարզադպրոցում, որտեղ արցախցիներին ժամանակավոր կացարան են տրամադրել։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում տղամարդը պատմել է, թե ինչ դժվարություններ դժվարությունների միջով են անցել ընտանիքով, մինչև կարողացել են Հայաստան հասնել։
Նա Արցախի իր տանն է եղել, երբ Ադրբեջանը սկսել է հարձակումը։ Ձեռք բերված համաձայնությունից հետո գյուղապետը եկել ու ասել է՝ ադրբեջանցիները 1 կմ հեռավորության վրա են գյուղից։
«Ճանապարհին թուրքերի ենք հանդիպել, ասում էին՝ գնացեք, գնացեք»,-պատմում է պապիկը։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։