Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել պաղեստինաիսրայելական էսկալացիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաղեստինա-իսրայելական էսկալացիան։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Քանի դեռ մենք տատանվում ենք, մեր տարածաշրջանը չի կարող փրկվել արյան և արցունքների հորձանուտից: Երեկ ես հեռախոսազրույցների շարք եմ անցկացրել այս շրջանակներում, բանակցություններ եմ վարելու Ռուսաստանի հարգարժան նախագահ Վլադիմիր Պուտինի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Մենք կշարունակենք բանակցությունները՝ ընդլայնելով դրանց ձևաչափը»,- Անկարայում Ավստրիայի կանցլերի հետ ճեպազրույցում ասել է Էրդողանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել