Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածների ժամանակ չեզոքացվել են ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարար Ջավադ Աբու Շամալուն ու քաղբյուրոյի ավագ անդամ Աբու Մամարը։
«Նա (Մամար՝ խմբ) ՀԱՄԱՍ-ի որոշումներ կայացնող և համակարգող էր Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորումների միջև», – ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Հայտնի է, որ Աբու Մամարը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայիս առաջնորդ Յահյա Սինվարի մտերիմներից էր: