Առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչև 100 հազար մարդու բնակեցում Արցախում. Ալիև

Օկուպացված Արցախի Հանրապետության վերաբնակեցումը ազգային առաջնահերթություններից է։ Այս մասին ասել է Իլհամ Ալիևը Շուշիում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Առաջիկա 3 տարում նախատեսվում է «հայրենի հողեր վերադարձնել մինչև 100 հազար տեղահանվածների» (չակերտները՝ Iravaban.net-ի)»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հաջողությամբ վերաբնակեցվել է Բերձորը, Վարանդան և այլ գյուղեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել