Արդյոք ռուս խաղաղապահները 2025 թ.-ից հետո կմնան Արցախում. Զախարովան պատասխանել է

Ղարաբաղում (Արցախ՝ խմբ․) ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ շփման ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք հնարավո՞ր է երկարաձգվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը 2025 թվականից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն գործընկերների հետ համատեղ։ Մենք խոսել ենք այս մասին, հարցը կլուծվի՝ հաշվի առնելով իրավիճակը «երկրի վրա»», – ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել